Vender.am-ը Հայաստանի նորարարական B2B հարթակներից է, որը միավորում է մատակարարներին և մեծածախ գնորդներին մեկ վայրում: Այս անվճար հարթակը հնարավորություն է տալիս մատակարարներին ներկայացնել իրենց կողմից արտադրվող կամ ներմուծվող ապրանքները, գտնել մեծածախ գնորդներ, և ընդլայնել վաճառքի ու իրացման հնարավորությունները:
Ի՞ՆՉ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ VENDER.AM-ՈՒՄ
Այս պահին Vender.am-ում հասանելի են հետևյալ ապրանքային կատեգորիաները․
- Գործիքներ, սարքեր, տեխնիկա
- Շինարարական նյութեր, ապրանքներ
- Մաքրող և հիգիենիկ միջոցներ
- Հումքեր, նյութեր
- Ջեռուցում և հովացում
- Տեքստիլ
- Տարա, փաթեթավորում
- Մետաղական ապրանքներ, կոնստրուկցիաներ
- Գյուղատնտեսություն
- Բժշկական սարքավորումներ
ԻՆՉՈ՞Ւ ԳՐԱՆՑՎԵԼ VENDER.AM-ՈՒՄ
Vender.am-ը նոր հնարավորություններ է ստեղծում մատակարարների և մեծածախ գնորդների համար.- Մատակարարների համար՝
- Ապրանքատեսականու օնլայն-ցուցասրահ՝ հարթակ, որտեղ հնարավոր է ներկայացնել արտադրվող կամ ներմուծվող ապրանքի մանրամասն նկարագրությունը և արժեքը:
- Վաճառքի և իրացման նոր ուղղություն՝ օգտագործելով հարթակի հնարավորությունները՝ հեշտությամբ գտնել նոր մեծածախ գնորդներ:
- Մեծածախ գնորդների համար՝
- Հուսալի և ճշգրտված մատակարարների բազա, որտեղ կարող եք գտնել անհրաժեշտ ապրանքային առաջարկներ:
- Մեծածախ գների, շահավետ առաջարկների հարթակ՝ որտեղ կարող եք համեմատել ապրանքները և գտնել ամենաօպտիմալ առաջարկը: