Բիզնեսի հաջողությունը կախված է ոչ միայն բարձրորակ ապրանքների կամ ծառայությունների առկայությունից, այլև դրանք ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում ներկայացնելու կարողությունից: Առավել ևս, երբ խոսքը գնում է B2B (բիզնեսից բիզնես) համագործակցության մասին, որտեղ ապրանքների մատչելիությունն ու որակը վճռորոշ դեր են խաղում: Vender.am-ը առաջարկում է այսպիսի հնարավորություն՝ ձեր բիզնեսը հասանելի դարձնել պոտենցիալ B2B գնորդներին՝ ապահովելով տեսանելիություն և նոր հնարավորություններ: Ընդ որում, դա բացարձակ անվճար է՝ առանց որևէ նախապայմանի: Ահա թե ինչպես կարող եք, լինելով արտադրող կամ ներմուծող և համապատասխանելով մեր կայքի գործունեության ոլորտներին, օգտվել Vender.am-ի հնարավորություններից՝ ձեր բիզնեսը զարգացնելու համար։  

1․ Գրանցվեք և լրացրեք ձեր բիզնեսի տվյալները

Առաջին քայլը, որ պետք է կատարել, Vender.am-ում գրանցվելն է: Դա հեշտ և արագ գործընթաց է, որը կտրամադրի ձեր բիզնեսին հասանելիություն հարթակի բոլոր հնարավորություններին։ Գրանցումից հետո պետք է լրացնել ձեր բիզնեսի տվյալները, ինչը կարևոր է պոտենցիալ գնորդների համար վստահություն ստեղծելու համար։ Հստակ և մանրամասն տվյալներ տրամադրելով՝ դուք ցույց եք տալիս ձեր բիզնեսի պրոֆեսիոնալիզմը և բարձրացնում եք ձեր ապրանքների հանդեպ վստահությունը։

 

2. Ձևավորեք և օպտիմալացրեք ձեր ապրանքների էջերը

Vender.am-ում ապրանքների տեղադրումը և դրանց մանրամասն նկարագրության տրամադրումը ևս կարևոր քայլ է՝ պոտենցիալ գնորդներին գրավելու համար: Ձեր ապրանքները պետք է ներկայացնեք այնպես, որ դրանք լինեն առավելագույնս գրավիչ և հասկանալի: Նկարագրեք ապրանքի հատկությունները, տեխնիկական պարամետրերը, օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև ավելացրեք որակյալ լուսանկարներ: Դուք կարող եք նշել կամ չնշել ապրանքների գները՝ ըստ ձեր նպատակահարմարության: Լավ կազմված ապրանքային էջը կարող է ձեր արտադրանքն առանձնացնել և հետաքրքրություն առաջացնել B2B գնորդների շրջանում: Կարևոր ենք համարում նշել, որ այս փուլում մեր թիմը պատրաստ է աջակցել և հեշտացնել գործընթացը։

 

3. Օգտվեք Vender.am-ի որոնման համակարգից

Vender.am-ի որոնման համակարգը թույլ է տալիս գնորդներին արագ գտնել իրենց անհրաժեշտ ապրանքները՝ ըստ կատեգորիաների, գների և այլ պարամետրերի: Ձեր ապրանքների ճիշտ դասակարգումը և համապատասխան բառերի օգտագործումը կարևոր են, որպեսզի պոտենցիալ գնորդները հեշտությամբ գտնեն դրանք որոնման ժամանակ։ Աշխատեք, որ ձեր ապրանքների անվանումները և նկարագրությունները համապատասխանեն գնորդների որոնումների չափանիշներին:

Կարող եք հետևել մեզ նաև սոցիալական ցանցերում և միանալ Vender.am-ի համայնքին՝ նոր կապեր ստեղծելու և բիզնես հնարավորությունների տեսադաշտը ընդլայնելու համար:

Այսպիսով, Vender.am-ը լիովին անվճար հարթակ է, որը ստեղծվել է ձեր բիզնեսի կողմից արտադրվող կամ ներմուծվող ապրանքների առաջխաղացմանն աջակցելու համար՝ ապահովելով ձեզ հասանելիություն պոտենցիալ B2B գնորդներին: Օգտագործելով այս հարթակի հնարավորությունները՝ դուք կարող եք ապահովել ձեր ապրանքների տեսանելիությունը, գտնել նոր համագործակցության հնարավորություններ՝ նպաստելով վաճառքների աճին։

 

Բաժանորդագրվել նորություններին

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: