Կենսահումուս
Կենսահումուս
Հեռախոսահամար
Ապրանքի բրենդ՝ Orwaco
Արտադրության երկիր՝ Հայաստան
Կենսահումուսն իր ուրույն տեղն է զբաղեցնում օրգանական պարարտանյութերի շարքում։ Այն էկոլոգիապես մաքուր և կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է կալիֆորնիական կարմիր որդերի և միկրոօրգանիզմների միջոցով օրգանական թափոնների վերամշակման արդյունքում։ Այն փխրուն, դուրեկան հոտով սևհողանման զանգված է, որը պարունակում է բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ միկրո- և մակրոսննդատարրեր, ֆերմենտներ, վիտամիններ, հումինաթթուներ և հորմոններ։ Այն հարուստ է միկրոօրգանիզմներով, որոնք առողջացնում են հողը։
Առավելությունները
Վերակենդանացնում, հարստացնում է հողը և բարելավում կառուցվածքը՝ ավելացնելով դրանում օրգանական զանգվածը
Ապահովում է հիմնական սննդատարրերով, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը և կալիումը, ինչպես նաև՝ բազմաթիվ այլ մակրո և միկրոտարրերով
Պարունակում է մշակաբույսերի և արմատային համակարգի աճի ու զարգացման համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար բակտերիաներ, վիտամիններ, սննդատարրեր, հավելումներ
Մեծապես բարձրացնում է բերքատվությունը և լավացնում աճեցված մթերքի համահոտային հատկանիշները
Բարելավում է հողի օդաթափանցելիությունը
Մեծացնում է հողի՝ ջուր պահելու ունակությունը
Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը, կանխում հողի աղակալումը, պնդեցումը և էրոզիան
Օգտագործումը
Կենսահումուսը կարելի է խառնել ծաղկամանի կամ այգու հողին՝ անմիջապես կամ ամբողջ աճի ընթացքում։ Այն կարող է օգտագործվել սածիլների աճեցման, սերմերի նախացանքային մշակման, գարնանային և աշնանային պարարտացման ժամանակ, ինչպես նաև վեգետացիայի ընթացքում՝ սնուցման նպատակով։
1 հա հողի պարարտացման նորմը կենսահումուսով 3,5 — 6 տ է և 4,5-6 տ՝ մեռած հողը վերակենդանացնելու համար։ Գերհագեցնել հողը կենսահումուսով անհնար է․ ինչքան շատ՝ այնքան լավ։
Տնային բույսերը պարարտացնելու համար անհրաժեշտ է կենսահումուսն ավելացնել հողի մակերեսին։ Նախընտրելի է բույսի շուրջն այն խառնել հողի հետ՝ փխրեցնելով, և ապա՝ ջրել։
Բույսի տեղափոխման ընթացքում անհրաժեշտ է ավելացնել 150-200գ կենսահումուս յուրաքանչյուր փոսիկում՝ յուրաքանչյուր բույսի հաշվով, որը լավ սկիզբ կլինի բույսի աճի և զարգացման համար։
Քիմիական կազմը
Չոր օրգանական նյութեր՝ 56%
Խոնավություն՝ 30%-50%
Ընդհանուր ազոտ (N)՝ 2.1-2.5գ/100գ
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝ 0.85-2.0գ/100գ
Կալիում (K)՝ 0.51-1.72գ/100գ
Կալցիում (Ca)՝ 8.4գ/100գ
Մագնեզիում (Mg)՝ 0.67գ/100գ
Սուլֆատ (SO4)՝ 15000 մգ/կգ
pH՝ 6.6-7.3

Վերջին թարմացումը՝ 2025-09-23