Գրանուլացված կենսահումուս

Գրանուլացված կենսահումուս

Գրանուլացված կենսահումուս

Գինը նշված չէ

Հեռախոսահամար

Ապրանքի բրենդ՝ Orwaco
Արտադրության երկիր՝ Հայաստան
Առավելությունները


Գորշ գնդաձև հատիկներ 3-5 մմ տրամագծով
Բարելավում է հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկանիշները
Բարձրացնում է հողի օրգանական զանգվածի քանակությունը՝ պահպանելով դրանում այնպիսի միկրոօրգանիզմների աճը, որոնք կարևոր նշանակություն ունեն բույսերի կողմից սննդատարրերի կլանման և առողջ աճի համար
Բարելավում է հողի կատիոնափոխանակման ունակությունը
Կարգավորում է հողի pH-ը՝ դարձնելով հողից սննդատարրերի կլանումն ավելի մատչելի, նպաստելով բազմաթիվ մշակաբույսերի լավ աճին
Պահպանում է հողի խոնավությունն՝ այդպիսով նվազեցնելով հաճախակի ջրելու անհրաժեշտությունը
Չի պարունակում մոլախոտերի սերմեր
Դանդաղ քայքայման օրգանական պարարտանյութ է` հիմնական սննդատարրերի կայուն մատակարարմամբ, բույսերի պարարտացման, հողի վերահանքայնացման և միկրոօրգանիզմների բազմազանության ապահովմամբ

Օգտագործումը

Գրանուլացված կենսահումուսով 1 հա հողի պարարտացման նորմը 2,5 — 5 տ է։ Գերհագեցնել հողը գրանուլացված կենսահումուսով անհնար է․ ինչքան շատ՝ այնքան լավ։



Գրանուլացված կենսահումուսն օգտագործվում է.

բույսերի սերմերի կամ տնկանյութի հետ միասին
մինչև ցանքը կամ տնկումը, պարարտանյութացրիչով, հետո՝ ավելացնելով հողին
վեգետացիայի սկզբնական շրջանում
ուշ վեգետացիոն փուլում, երբ բանջարեղենն աճեցված է բաց կամ ծածկած գրունտում
տնային բույսերի պարարտացման համար լցնել ծաղկամանի ողջ մակերեսով
այգեգործության և հատապտուղների մշակության մեջ օգտագործելու դեպքում՝ լցնել պտղատու ծառերի կամ հատապտուղների թփերի տակ
ելակի կամ ազնվամորու պարարտացման դեպքում` նախքան դրանց տնտեսությունների հիմնումը, պարարտացնել ուշ աշնանը կամ վաղ գարնանը` վեգետացիայի սկզբում

Կյանք յուրաքանչյուր հատիկում



Գրանուլացված կենսահումուսը կարող է օգտագործվել դաշտերի, պարտեզների, պտղատու այգիների, ջերմոցային բույսերի, դեկորատիվ ծառերի և թփերի, սենյակային բույսերի պարարտացման համար։ Այս պարարտանյութը հարուստ է մակրոտարրերով (ազոտ, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ծծումբ և նատրիում), միկրոտարրերով (ցինկ, բոր, պղինձ, մոլիբդեն, կոբալտ) և ուլտրա-միկրոտարրերով, ինչպես օրինակ՝ յոդով, սելենիումով և այլն։

Քիմիական կազմը


Օրգանական նյութեր՝ >65%
Խոնավություն՝ 25%
Ընդհանուր ազոտ (N)՝ 2,1-2,8g/100g
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝ 0,80-2,0գ/100գ
Կալիում (K)՝ 0,56-2,0գ/100գ
Կալցիում (Ca)՝ 8,1գ/100գ
Մագնեզիում (Mg)՝ 0,71գ/100գ
Սուլֆատ (SO4)՝ 17000 մգ/կգ
pH՝ 6,8-7,1
Վերջին թարմացումը՝ 2025-09-23

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: