Օրգանական պարարտանյութ

Օրգանական պարարտանյութ

Օրգանական պարարտանյութ

Գինը նշված չէ

Հեռախոսահամար

Ապրանքի բրենդ՝ Orwaco
Արտադրության երկիր՝ Հայաստան
«Օրգանոմիքս»-ը կենսաբանորեն ակտիվ, էկոլոգիապես մաքուր օրգանական պարարտանյութ է՝ մակրո- և միկրոտարրերի կոմպլեքս՝ կենսահումուսի, տորֆի և կոմպոստի խառնուրդ։ Չի պարունակում հիվանդածին միկրոօրգանիզմներ ու մոլախոտերի սերմեր և անվտանգ է օգտագործման համար։ «Օրգանոմիքս»-ն արդյունավետ է հողի և բույսերի առողջության, ինչպես նաև բույսերի աճի և մշակաբույսերի բերքատվության համար։


Առավելությունները


Նպաստում է հողի կառուցվածքի բարելավմանը՝ դարձնելով այն բերրի
Պարունակվող օրգանական նյութերի մեծ քանակության շնորհիվ՝ վերակենդանացնում է մեռած հողը
Նպաստում է բույսերի արագ ծաղկմանը, արմատային համակարգի աճման գործընթացին, բարձրացնում է ծլարձակման և ծաղկման էներգիան
Բարձրացնում է բերքատվությունը և նվազեցնում մշակաբույսերի հասունության ժամկետները
Ավելացնում է շաքարների, սպիտակուցների և վիտամինների քանակը
Բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը և կայունությունը անբարենպաստ եղանակային պայմանների, վնասատուների և հիվանդությունների նկատմամբ
Բարձրացնում է բերքատվությունը 25-40%-ով, բարելավում բերքի համահոտային հատկանիշները և որակը

Օգտագործումը

«Օրգանոմիքս»-ն օգտագործվում է դաշտային և բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղատու և դեկորատիվ ծառերի, սածիլների և հատապտուղների պարարտացման համար՝ աճի ցանկացած փուլում՝ բաց և փակ գրունտում: Այն կարելի է օգտագործել հիմնական, նախացանքային, ցանքակից պարարտացման, ինչպես նաև բուկլիցի ժամանակ:

«Օրգանոմիքս»-ով հողի մեկ հեկտարի պարարտացման նորմը 3,5-10 տ է:

Մրգատու և դեկորատիվ ծառերի պարարտացման նորմը, ծառի տարիքից կախված, միջինում 3,5-5 կգ է:

Բանջարաբոստանային մշակաբույսերի համար, յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար միջին հաշվով օգտագործվում է 1,5-4 կգ, իսկ յուրաքանչյուր բույսի հաշվով՝ 200-250 գ պարարտանյութ:

Քիմիական կազմը


Օրգանական նյութեր` 45-57%
Ընդհանուր ազոտ (N)` 2,0-2,4գ/100գ
Ընդհանուր ֆոսֆոր (P)` 0,52-1,1գ/100գ
Կալիում (K)` 0,8-1,7գ/100գ
Կալցիում (Ca)` 8,2գ/100գ
Մագնեզիում (Mg)` 0,53գ/100գ
Սուլֆատ (SO4)` 31000 մգ/գ
pH` 6,9-7,6
Վերջին թարմացումը՝ 2025-09-23

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: