Տորֆ

Տորֆ

Տորֆ

Գինը նշված չէ

Հեռախոսահամար

Ապրանքի բրենդ՝ Orwaco
Արտադրության երկիր՝ Հայաստան
Տորֆը մասամբ քայքայված բուսական մնացորդների տարասեռ խառնուրդ է, որն առաջանում է ջրառատ ու թթվածնի բացակայության պայմաններում։ Այն ոչ թունավոր, բնական, բարձր օդաթափանցելիությամբ և ջուր պահելու հատկությամբ օժտված նյութ է:

Տորֆը կարող է ունենալ թե՛ քայքայվածության տարբեր աստիճանի բույսերի մնացորդային և թե՛ նուրբ ամորֆային կառուցվածք:

Այն պարունակում է հումինաթթուներ, աճի և զարգացման խթանիչներ, ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են բույսերի համար որոշ սննդատարրեր ավելի մատչելի դարձնելու համար։ Տորֆն օժտված է մանրէասպան հատկություններով։ Այն արդյունավետորեն կարող է օգտագործվել որպես ցանկացած տեսակի հողախառնուրդների հիմք՝ նախատեսված սածիլների և դեկորատիվ ծաղիկների աճեցման համար։ Կարող է օգտագործվել ցանկացած հողի ֆիզիկական հատկությունների բարելավման համար:

Առավելությունները


Բարելավում է հողի կառուցվածքը
Հարստացնում է ոչ պարարտ և ավազային հողերը
Բարձրացնում է ջրի պահունակությունը թեթև ավազոտ հողերում
Պարունակում է բույսերի կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ սննդատարրեր, ինչպիսիք են՝ ազոտը, ֆոսֆորը, կալիումը, կալցիումը, մագնեզիումը և այլ միկրոտարրեր
Բարելավում է ծանր կավահողերի ջրաթափանցելիությունը՝ թույլ տալով արմատներին շնչել և աճել
Արմատներն ապահովում է անհրաժեշտ էլեմենտներով, ինչպիսիք են՝ ջուրը, օդը և սննդատարրերը

Օգտագործումը

Տորֆն օգտագործվում է ցանկացած տեսակի մշակաբույսերի, դեկորատիվ և պտղատու ծառերի, հատապտուղների և սածիլների աճեցման, մուլչապատման և պարարտացման համար:

Քիմիական կազմը


Օրգանական նյութեր՝ 37%
Ընդհանուր ազոտ (N)՝ 3100մգ/լ
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝ 880 մգ/կգ
Կալիում (K)՝ 2000 մգ/կգ
Սուլֆատ (SO4)՝ 210 մգ/կգ
Կալցիում (Ca)՝ 8600 մգ/կգ
Մագնեզիում՝ 3600 մգ/կգ
pH՝ 5-6,5
Վերջին թարմացումը՝ 2025-09-23

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: