«Սուպեր կոմպոստ» պարարտանյութ
«Սուպեր կոմպոստ» պարարտանյութ
Հեռախոսահամար
Ապրանքի բրենդ՝ Orwaco
Արտադրության երկիր՝ Հայաստան
«Սուպեր կոմպոստ»-ը էկոլոգիապես մաքուր, բնական պարարտանյութ է, որն իրենից ներկայացնում է քայքայված, կոմպոստացված օրգանական նյութերի խառնուրդ։ Այն օգտագործվում է որպես պարարտանյութ՝ հողի կառուցվածքը բարելավելու և սննդատարրերով հարստացնելու նպատակով, ինչպես նաև օգտագործվում է որպես մուլչ` մոլախոտերի աճը կանխելու և հողի խոնավությունը պահպանելու համար։
«Սուպեր կոմպոստ»-ը պարունակում է բույսերի աճի համար խիստ անհրաժեշտ սննդատարրեր, ինչպիսիք են՝ ազոտը (N), ֆոսֆորը (P) և կալիումը (K)։ Այն հարստացնում է հողը նաև այնպիսի միկրոսննդատարրերով, ինչպիսիք են` բորը (B), կոբալտը (Co), պղինձը (Cu), յոդը (J), երկաթը (Fe), մագնեզիումը (Mg), մոլիբդենը (Mo) և ցինկը (Zn), որոնց անհրաժեշտ քանակությունը բույսի աճի և զարգացման համար ավելի փոքր է և երբեմն անտեսվում է տնտեսվարողի կողմից։
Առավելությունները
Ավելացնում է հողում օգտակար (հողակազմավորիչ նշանակություն ունեցող) միկրոօրգանիզմների քանակը
Նպաստում է հողի վերականգնմանը՝ շնորհիվ կյանքով լի միջավայրի
Ապահովում է բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ հիմնական մակրո և միկրո սննդատարրեր
Պահպանում է հողի խոնավությունը
Օգտագործումը
«Սուպեր կոմպոստ»-ն օգտագործվում է որպես՝
օրգանական պարարտանյութ
1 հա հողի պարարտացման նորմը «Սուպեր կոմպոստ»-ով 5-12 մ3 է։ «Սուպեր կոմպոստ»-ն օգտագործվում է այգեգործության մեջ՝ բոլոր մշակաբույսերի, ծառերի, հատապտուղների և սածիլների պարարտացման համար։ Յուրաքանչյուր ծառի հաշվով անհրաժեշտ է 5-12 լ «Սուպեր կոմպոստ», 1 հա կարտոֆիլի դաշտի պարարտացման նորմը 5-10 մ3 է։
հողի բարելավիչ
«Սուպեր կոմպոստ»-ը որպես խոնավություն պահպանող մուլչ օգտագործելու դեպքում կիրառման գործընթացը նույնն է, ինչ ցանկացած այլ մուլչի կիրառման համար․ անհրաժեշտ է ծածկել հողի մակերեսը բույսի, ծառի կամ թփի բնի շուրջը՝ 2-5 սմ շերտով։ Ինչպես և մյուս օրգանական մնացորդներից ստացված մուլչը, այդպես էլ «Սուպեր կոմպոստ»-ը ժամանակի հետ կքայքայվի՝ պարարտացնելով հողը։ Պարարտ և բերրի հող ունենալու համար անհրաժեշտ է ընդամենն ավելացնել դրանում «Սուպեր կոմպոստ»-ի քանակը՝ տարվա մեջ 1-2 անգամ։
խոնավությունը պահպանող մուլչ
«Սուպեր կոմպոստ»-ը որպես հողի բարելավիչ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է ցանքի ժամանակ հողը փորել 2-6 սմ խորությամբ, ավելացնել «Սուպեր կոմպոստ»՝ խառնելով հողի հետ։ Ծաղիկները, բույսերը և այն ամենն, ինչ կաճեցնեք «Սուպեր կոմպոստ»-ով պարարտացված հատվածում կլինեն ավելի փարթամ և բերրի։
Քիմիական կազմը
Չոր օրգանական նյութեր՝ 49%
Ընդհանուր ազոտ (N)՝ 2,4գ/100գ
Ընդհանուր ֆոսֆոր (P)՝ 0,85-1,15մգ/100գ
Կալիում (K)՝ 0.75-1,10գ/100գ
Սուլֆատ (SO4)՝ 20000մգ/կգ
Կալցիում (Ca)՝ 8,3գ/100գ
Մագնեզիում՝ 3600 մգ/կգ
pH՝ 7,1-7,4

Վերջին թարմացումը՝ 2025-09-23