Թունաքիմիկատ, ԼՅՈՒՖՈՔՍ 105 ԽԷ

Թունաքիմիկատ, ԼՅՈՒՖՈՔՍ 105 ԽԷ

Թունաքիմիկատ, ԼՅՈՒՖՈՔՍ 105 ԽԷ

Գինը նշված չէ

Հեռախոսահամար

Թունաքիմիկատներ՝ Ինսեկտիցիդներ (միջատասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Խտացված կախույթ
Ներթափանցման եղանակը՝ Կոնտակտ-աղիքային
Մշակաբույսերի տեսակը՝ Խաղողի վազ, Պտղատու մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 1 լ տարա
Ազդող նյութը՝ 30 գր/լ լյուֆենուրոն + 75 գր/լ ֆենօքսիկարբ

Բարձր արդյունավետության երկբաղադրամաս, կոմբինացված կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է` պաշտպանում է պտղատու մշակաբույսերը պտղակերից և խաղողի վազը` ողկուզակերից։

Դեղձենիխաղողի վազԽնձորենիԾիրանենիՍալորենիՏանձենի
Մանրամասներ
Առանձնահատկությունները`

կոմբինացված կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է, պաշտպանում է պտղատու մշակաբույսերը պտղակերներից, խաղողի վազը` ողկուզակերից ու մի շարք կոմպլեքս կրծող և ծծող վնասատուներից
օժտված է միջատների վրա արագ ազդելու հատկությամբ
շնորհիվ լյուֆենուրոնի և ֆենօքսիկարբի կոնտակտ-աղիքային ազդեցության` արագ ոչնչացնում է վնասատուներին` ապահովելով երկարատև ազդեցություն
օժտված է արտահայտված ձվասպան ազդեցությամբ
կիրառելի է թիթեռների թռիչքի սկզբից մինչև ձվադրություն
միաժամանակ պայքարում ու նվազեցնում է այլ վնասատուների քանակը` թրիպսներ, տզեր և այլն
ցուցաբերում է երկարատև պաշտպանիչ արդյունք անգամ բարձր ջերմաստիճանի պայմաններում
կրճատում է հետագա մշակումների քանակը
անձրևակայուն է
Համատեղելիությունն այլ թունաքիմիկատների հետ

Բաքային խառնուրդներում համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ: Ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը:

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

Խաղողի վազ | Վնասատուներ` ողկուզակեր | Ծախսի քանակ 0.8-1.2 լ/հա | Ծախսի քանակ 8.0-12 գր/10լ ջրին | Բանվորա­կան հեղուկի ծախսը լ/հա` 800-1000 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ/օր/ մշակումների քանակ` 21/3
Պտղատու մշակաբույսեր` Խնձորենի, Տանձենի, Դեղձենի, Ծիրանենի, Սալորենի և այլն | Վնասատուներ` պտղակեր | Ծախսի քանակ 0.8-1.2 լ/հա | Ծախսի քանակ 10-12 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախսը լ/հա` 1000-1200 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ/օր/ մշակումների քանակ` 21/3
Լրացում`

Լյուֆոքս 105 ԽԷ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երրորդ խմբին
անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում -50 C — +350 ջերմաս­տիճանի պայմաններում
պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը մինչև 20 օր է
Լյուֆոքս 105 ԽԷ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Վերջին թարմացումը՝ 2026-03-02

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: