Թունաքիմիկատ, ՄԱՏՉ 050 ԽԷ

Թունաքիմիկատ, ՄԱՏՉ 050 ԽԷ

Թունաքիմիկատ, ՄԱՏՉ 050 ԽԷ

Գինը նշված չէ

Հեռախոսահամար

Թունաքիմիկատներ՝ Ինսեկտիցիդներ (միջատասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Խտացված էմուլսիա
Ներթափանցման եղանակը՝ Կոնտակտ-աղիքային
Մշակաբույսերի տեսակը՝ Պտղատու մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 1 լ տարա
Ազդող նյութը՝ 50 գր/լ լյուֆենուրոն

Արդյունավետ կոնտակտ-աղիքային ազդեցության միջատասպան է, պաշտպանում է խնձորը պտղակերից, լոլիկը` բամբակե բվիկներից, կարտոֆիլը` կոլորադյան բզեզից, արոտավայրերը` մորեխներից

ԴեղձենիԼոլիկԽնձորենիԾիրանենիԿարտոֆիլՍալորենիՎարունգՏանձենի
Մանրամասներ
Առավելությունները`

բարձր արդյունավետություն է ցուցաբերում թեփուկավորների տերևակրծող թրթուրների, կարծրաթևավորների և ուղղաթևավորների դեմ պայքարում
լրացուցիչ ազդեցություն է ցուցաբերում թրիպսների, կեղծ վահանակիրների, տզերի վրա
արդյունավետ է այն վնասատուների դեմ պայքարում, որոնք դիմացկուն են պիրետրոիդների և ֆոսֆորօրգանական թունաքիմիկատների նկատմամբ
չունի բացասական ազդեցություն օգտակար հատվածոտանիների և տաքարյուն կենդանիների վրա
Առանձնահատկությունները`

մինչև պտուղների վնասվելը պաշտպանում է խնձորենին պտղակերից
օժտված է բարձր արդյունա­վետությամբ
բարձր ջերմաստիճանի պայմաններում ցուցաբերում է երկարատև պաշտպանիչ արդյունք
ապահովում է բարձր անձրևակայունություն
համատեղելի է բաքային խառնուրդներում մի շարք ինսեկտիցիդների, ֆունգիցիդների հետ, սակայն յուրաքանչյուր անգամ անհրաժեշտ է ստուգել խառնվող պատրաս­տուկ­նե­րի համատեղելիություն
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

Պտղատու մշակաբույսեր` Խնձորենի, Դեղձենի և այլն | Վնասատու` պտղակեր, կեղծ վա հա նա կիր , թրիպսներ, | Ծախսի քանակ 1.0 լ/հա | Ծախսի քանակ 8.0-10 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամկետ` Սրսկել մասսայական ձվադրման սկզբին: | Սպասման ժամկետ (օր)/ մշակում ների քանակ` 30/2
Կարտոֆիլ | Վնասատու` կոլորադյան բզեզ | Ծախսի քանակ 0.3 լ/հա | Ծախսի քանակ 7.5-15 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Սրսկել առաջին սերնդի թրթուրների հայտնվելուն պես: Հարավային շրջան ներում` մասսա յա կան ձվադրման ժամանակ: | Սպասման ժամկետ (օր)/ մշակում ների քանակ` 14/1
Լոլիկ, Վարունգ | Վնասատու` բամբակե բվիկ | Ծախսի քանակ 0.5 լ/հա | Ծախսի քանակ 8.0-15 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամկետ` Վեգետացիայի ընթաց քում | Սպասման ժամկետ (օր)/ մշակում ների քանակ` 7/2
Արոտավայրեր, վայրի բուսականություն | Վնասատու` մորեխներ | Ծախսի քանակ 0.15 լ/հա | Ծախսի քանակ 4.0-7.5 գր/10 լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամկետ` Սրսկել թրթուրային ֆազի զարգացման փուլում: | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` -/1
Լրացում`

Մատչ 050 ԽԷ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երրորդ խմբին
պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 10-21 օր է` կախված մշակա­բույսի զարգացման փուլից և եղանակային պայմաններից
անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում -50 C — +350 ջերմաս­տի­ճա­­նի պայմաններում
Մատչ 050 ԽԷ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Վերջին թարմացումը՝ 2026-03-03

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: