Թունաքիմիկատ, ՌԵԳԼՈՆ ԷՅՐ 200 ՋԼ

Թունաքիմիկատ, ՌԵԳԼՈՆ ԷՅՐ 200 ՋԼ

Թունաքիմիկատ, ՌԵԳԼՈՆ ԷՅՐ 200 ՋԼ

Գինը նշված չէ

Հեռախոսահամար

Թունաքիմիկատներ՝ Հերբիցիդներ (մոլախոտասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Ջրային լուծույթ
Ներթափանցման եղանակը՝ Կոնտակտային
Մշակաբույսերի տեսակը՝ Բանջար-բոստանային մշակաբույսեր, Բանջարանոցային մշակաբույսեր (բաց և փակ գրունտ)
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 5 լ տարա
Ազդող նյութը` 200գր/լ դիկվատ

Կոնտակտ ազդեցության մոլախոտասպան է, ինչպես նաև բերքահավաքին նախորդող դեսիկանտ` նախատեսված կարտոֆիլի, հացահատիկային մշակաբույսերի, սոխի ու բանջարանոցային այլ մշակաբույսերի կիրառման համար

ԱռվույտԱրևածաղիկԳազարԿաղամբԿարտոֆիլՍոխ
Մանրամասներ
Հատկությունները`

կոնտակտ ացդեցության մոլախոտասպան է
հնարավորություն է տալիս իրականացնել բերքահավաքը ժամանակին ու ցանկացած եղանակային պայմաններում
գերազդեցության դեսիկանտ է, որի կիրառումից 5-10 oր հետո հնարավոր է իրականացնել բերքահավաքը
բերքահավաքի ժամանակ սերմերի կորուստը հասցնում է նվազագույնի, ավելացնում է բերքատվությունը, բարելավում սերմերի որակը
օժտված է բարձր անձրևակայունությամբ
մշակումից անմիջապես 10 րոպե հետո չի լվացվում անձրևից
Առավելությունները`

պայքարում ու ոչնչացնում է սնկային հիվանդությունների զարգացումն ու տարածումը` արևածաղկի սպիտակ ու մոխրագույն փտում, կարտոֆիլի ֆիտոֆտորոզ և այլն
կիրառվում է որպես դեսիկանտ կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի /սերմադաշտեր/, բազմամյա մոլախոտերի /սերմադաշտեր/, ճակնդեղի վրա և այլն
դիկվատը` շնորհիվ իր կոնտակտ ազդեցության, կիրառելի է մի շարք մշակաբույսերի սերմացու ցանքերի ժամանակ, քանի որ չի կրճատում սերմերի ծլունակությունը
պատրաստուկը չի թափանցում սերմերի սաղմը
դեսիկանտի կիրառման ողջ արդյունքը նկատելի է մշակումից հետո 8-10 օրերի ընթացում
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

Կարտոֆիլ | Ծախսի քանակ` 2.0 լ/հա | Ծախսի քանակ 50-100 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա 200-400 | Մշակման ժամանակ` կարտոֆիլի լրիվ հասունացման շրջանում` 3-5 օրը մեկ | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 10/1-2
Արևածաղիկ | Ծախսի քանակ` 1.0-2.0 լ/հա | Ծախսի քանակ 50-100 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա 200-300 | Մշակման ժամանակ` վեգետացիայի վերջում, բույսերի ցողում բերքահավաքից 7-12 օր առաջ | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 7/1
Գազար | Ծախսի քանակ` 2.5-3.0 լ/հա | Ծախսի քանակ 100-125 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա 200-300 | Մշակման ժամանակ` վեգետացիայի վերջում, երբ սերմերի խոնավությունը 50% ավել չէ | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 20/1
Կաղամբ | Ծախսի քանակ` 2.0-3.0 լ/հա | Ծախսի քանակ 100 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա 200-300 | Մշակման ժամանակ` վեգետացիայի վերջում, երբ սերմերի խոնավությունը 50% ավել չէ | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 10/1
Առվույտ | Ծախսի քանակ` 2.0-4.0 լ/հա | Ծախսի քանակ 100-133 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա 200-300 | Մշակման ժամանակ` երբ ունդերի 85-90% գորշանում է | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 10/1
Սոխ | Ծախսի քանակ` 2.0 լ/հա | Ծախսի քանակ 50-67 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա 300-400 | Մշակման ժամանակ` մինչև ծլելը կամ ծլելուց 2-3 օր առաջ` առաջին մոլախոտերի հայտնվելուն պես | Սպասման ժամկետ (օր) /մշակումների քանակ` 10/1
Լրացում`

Ռեգլոն Էյր 200 ՋԼ պատկանում է թունանյութերի դասակարգման երկրորդ խմբին
անհրաժեշտ է պահել չոր և մութ պահեստում 00 C — +350 C ջերմաստիճանի պայմաններում
Ռեգլոն էյր 200 ՋԼ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Վերջին թարմացումը՝ 2026-03-06

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: