Թունաքիմիկատ, ՍՎԻՏՉ 62.5 ՋԴԳ

Թունաքիմիկատ, ՍՎԻՏՉ 62.5 ՋԴԳ Թունաքիմիկատ, ՍՎԻՏՉ 62.5 ՋԴԳ

Թունաքիմիկատ, ՍՎԻՏՉ 62.5 ՋԴԳ

Գինը նշված չէ

Հեռախոսահամար

Թունաքիմիկատներ՝ Ֆունգիցիդներ (սնկասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Ջրում դիսպերսվող հատիկներ
Ներթափանցման եղանակը՝ Կոնտակտային, Ներբույսային
Մշակաբույսերի տեսակը՝ Բանջարանոցային մշակաբույսեր (բաց և փակ գրունտ), Խաղողի վազ, Հատապտուղներ, Պտղատու մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 1 կգ փաթեթ
Ազդող նյութը՝ 250գր/կգ ֆլուդիօքսոնիլ + 375գր/կգ ցիպրոդինիլ

Բարձր արդյունավետության կոմբինացված ներբույսային և կոնտակտ ազդեցության սնկասպան է, խաղողի վազի, լոլիկի և վարունգի (բաց ու փակ գրունտի), հատապտուղների, պտղատու մշակաբույսերի հիվանդությունների դեմ պայքարում

ԱզնվամորիԳետնամորիԴեղձենիԵլակԼոլիկխաղողի վազԽնձորենիՆռնենիՎարունգՏանձենի
Մանրամասներ
Առավելությունները`

օժտված է բուժիչ և կանխարգելիչ ազդեցությամբ
պաշտպանում է մշակաբույսերը կոմպլեքս փտումներից (մոխրագույն և սպիտակ փտումներ), ֆուզարիոզ, ալրացող, ալտերնարիոզ, սպիտակ և գորշ բծավորություն և այլն
ցիպրոդինիլ ներբույսային ազդող նյութն աստիճանաբար ներթափանցում է բույսերի հյուսվածքների մեջ և դադարեցնում է սնկերի բազմացումը
ֆլուդիօքսոնիլ կոնտակտ ազդող նյութն երկարաժամկետ մնում է տերևի մակերեսին
պատրաստուկի ազդեցությունը նկատելի է սրսկումից 2-3 ժամ հետո
օժտված է բարձր անձրևակայունությամբ
ապահովում է ազդեցության երկարատևություն՝ տարբեր եղանակային պայմաններում
պատրաստուկը խոչընդոտում է հիվանդածին մանրէների աճին
Համատեղելիությունը`

Համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ: Ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը:

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

Խաղողի վազ | Հիվանդություն` կոմպլեքս փտումներ՝ (մոխրագույն և սպիտակ) | Ծախսի քանակ 0.8-1.0 կգ/հա | Ծախսի քանակ 8.0-10 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում` 10-14 օր ընդմիջումներով | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 7/2
Բանջարանոցային մշակաբույսեր՝ Լոլիկ, Վարունգ և այլն /բաց ու փակ գրունտ/ | Հիվանդություն` մոխրագույն և սպիտակ փտումներ, ալտերնարիոզ, ֆուզարիոզ | Ծախսի քանակ 0.8-1.0 կգ/հա | Ծախսի քանակ 15-20 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 400-600 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում` 10-14 օր ընդմիջումներով | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 7/2
Պտղատու մշակաբույսեր՝ Նռնենի, Խնձորենի, Տանձենի, Դեղձենի և այլն | Հիվանդություն` մոխրագույն փտում, մոնիլիոզ, ֆուզարիոզ | Ծախսի քանակ 0.8-1.0 կգ/հա | Ծախսի քանակ 0.8-1.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում` 10-14 օր ընդմիջումներով | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 20/2
պահպանման հիվանդություններ | Ծախսի քանակ 0.8-1.0 կգ/հա | Ծախսի քանակ 0.8-1.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամկետը` Սրսկել բերքահավաքից 7-14 օր առաջ | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` /1
Հատապտուղներ՝ Ելակ, Ազնվամորի, Գետնամորի և այլն | Հիվանդություն` փտումներ, սպիտակ և գորշ բծավորություն, ալրացող | Ծախսի քանակ 0.8-1.0 կգ/հա | Ծախսի քանակ 10-15 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 600-800 | Մշակման ժամկետը` Վեգետացիայի ընթացքում՝ մինչև ծաղկելոը և ծաղկելուց հետո | Սպասման ժամկետ (օր)/մշակումների քանակ` 7/2
Լրացում`

Սվիտչ 62,5 ՋԴԳ պատկանում է թունանյութերի դասակարգման երրորդ խմբին
անհրաժեշտ է պատրաստուկը պահպանել չոր պահեստում -5 0C — +35 0C ջերմաստիճանի պայմաններում
պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 2-3 շաբաթ է` կախված եղանակային պայմաններից, մշակաբույսի տեսակից
Սվիտչ 62.5 ՋԴԳ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Վերջին թարմացումը՝ 2026-03-10

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: