Թունաքիմիկատ, ՎՈԼԻԱՄ ՖԼԵՔՍԻ 300 ԽԿ

Թունաքիմիկատ, ՎՈԼԻԱՄ ՖԼԵՔՍԻ 300 ԽԿ

Թունաքիմիկատ, ՎՈԼԻԱՄ ՖԼԵՔՍԻ 300 ԽԿ

Գինը նշված չէ

Հեռախոսահամար

Թունաքիմիկատներ՝ Ինսեկտիցիդներ (միջատասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Խտացված կախույթ
Ներթափանցման եղանակը՝ Կոնտակտ-աղիքային, Ներբույսային
Մշակաբույսերի տեսակը՝ Խաղողի վազ, Պտղատու մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 1 լ տարա
Ազդող նյութը` 200 գր/լ տիամետօքսամ + 100 գր/լ քլորանտրանիլիպրոլ

Կոմբինացված կոնտակտ-աղիքային ու ներբույսային ազդեցության միջատասպան է, պաշտպանում է բանջարանոցային ու պտղատու մշակաբույսերը, ինչպես նաև կարտոֆիլը վնասատուների դեմ պայքարում:

ԴեղձենիԼոլիկխաղողի վազԽնձորենիԿաղամբԿարտոֆիլՁմերուկՊղպեղՍմբուկՎարունգՏանձենի
Մանրամասներ
Առանձնահատկությունները`

բարձր արդյունավետության կոնտակտ-աղիքային ու ներբույսային ազդեցության միջատասպան է , պայքարում է կարտոֆիլի, բանջարանոցային և պտղատու մշակաբույսերի գրեթե բոլոր վնասատուների դեմ
քլորանտրանիլիպրոլ (ներբույսային) ազդող նյութն օժտված է երկարատև ազդեցությամբ` պայքարելով թեփուկաթևավորների, երկթևանիների ու կարծրաթևավորների դեմ
տիամետօքսամ (կոնտակտ-աղիքային) ազդող նյութը օժտված է նաև տրանսլամինար հատկությամբ
կիրառելի է միաժամանակ բաց ու փակ գրունտի մշակաբույսերի համար (լոլիկ, վարունգ, կաղամբ և այլն)
ունի բարձր ազդեցություն լոլիկի ցեցի (tuta absoluta) դեմ պայքարում
ունի բարձր անձրևակայունություն
օժտված է արագ ազդեցությամբ.
ունի երկարատև պաշտպանիչ ազդեցություն
պաշտպանական ազդեցությունը մինչև 45 օր է
ֆիտոտոթունունակության բացակայություն մշակաբույսերի համար
Համատեղելիությունն այլ թունաքիմիկատների հետ`

Բաքային խառնուրդներում համատեղելի է մի շարք միջատասպանների ու սնկասպանների հետ: Ամեն անգամ օգտագործելիս` խորհուրդ է տրվում ստուգել խառնվող պատրաստուկների համատեղելիությունը:

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ`

Խաղողի վազ | Վնասատու` ողկուզակեր, թրիպս | Ծախսի քանակ 0.4-0.5 լ/հա | Ծախսի քանակ 4.0-5.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 800-1000 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 14/3
Խնձորենի, Տանձենի, Դեղձենի | Վնասատու` պտղակեր, ցեցեր, լվիճներ | Ծախսի քանակ 0.4-0.5 լ/հա | Ծախսի քանակ 4.0 -5.0 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 1000-1200 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 14/3
Վարունգ, Լոլիկ /բաց ու փակ գրունտ/ | Վնասատու` ցեցեր, թեփուկաթևեր, կոլորադյան բզեզ, լվիճներ բզեզներ | Ծախսի քանակ 0.3-0.4 լ/հա | Ծախսի քանակ 8.0 10 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 10/2
Կաղամբ, Ձմերուկ, Սմբուկ, Պղպեղ | Վնասատու` լվիճներ բզեզներ, ճանճեր, բվիկներ | Ծախսի քանակ 0.3-0.4 լ/հա | Ծախսի քանակ 8.0-10 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 300-600 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 10/2
Կարտոֆիլ | Վնասատու` լարաթրթուր, կոլորադյան բզեզ, լարաթրթուր, լվիճներ | Ծախսի քանակ 0,7-0,8 լ/հա | Ծախսի քանակ 8.0-10 գր/10լ ջրին | Բանվորական հեղուկի ծախս լ/հա` 200-400 | Մշակման ժամանակ` վեգետացիայի ընթացքում | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` 50/1
Լրացում`

Վոլիամ Ֆլեքսի 300 ԽԿ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երրորդ խմբին
պահպանել չոր պահեստում -180 C — +350 ջերմաստիճանի պայմաններում
պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը 3-4 շաբաթ է
Վոլիամ Ֆլեոսի 300 ԽԿ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Վերջին թարմացումը՝ 2026-03-10

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: