Թունաքիմիկատ, ՖՈՐՍ 1.5 Հ

Թունաքիմիկատ, ՖՈՐՍ 1.5 Հ

Թունաքիմիկատ, ՖՈՐՍ 1.5 Հ

Գինը նշված չէ

Հեռախոսահամար

Թունաքիմիկատներ՝ Ինսեկտիցիդներ (միջատասպաններ)
Պատրաստուկային ձևը՝ Հատիկներ
Ներթափանցման եղանակը՝ Հողային
Արտադրող ֆիրման՝ Սինգենտա Քրոպ Պրոտեկշն ԱԳ
Երկիր՝ Շվեյցարիա
Փաթեթավորում՝ 20 կգ պարկ
Ազդող նյութը` 15գր/կգ տեֆլուտրին

Նոր, գերազանց, հատիկավորված միջատասպան է` լարաթրթուրների և այլ հողաբնակ վնասատուների դեմ պայքարում: Ֆորս 1.5 Հ օգտագործումը կապահովի կարտոֆիլի անվնաս և առողջ պալարների ստացումը, բերքի արժեքավոր ապրանքային տեսքը:

ԿարտոֆիլՍոխ
Մանրամասներ
Առավելությունները`

Ֆորս 1.5 Հ ազդեցության եզակի մեխանիզմը ապահովում է լարաթրթուրների և հողաբնակ վնասատուների ոչնչացումը, մինչև դրանք կսկսեն սնվել և վնասել կարտոֆիլի պալարները
բացի լարաթրթուրների ոչնչացումից` բարձր արդյունավետություն է ցուցաբերում հողա­բնակ այլ վնասատուների դեմ պայքարում
ոչնչացնում է վնասատուներին` գազային բարձր ակտիվության շնորհիվ
վնասատուների ոչնչացումը վրա է հասնում Ֆորս 1.5 Հ հետ հարաբերությունից 10-20 րոպե հետո
ունի երկարատև պաշտպանիչ ազդեցություն
թույլատրվում է Ֆորս 1.5 Հ օգտագործումը պարարտանյութերի հետ համատեղ, սակայն յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ստուգել պատրաստուկի բախշման հավասարաչափությունը հողում անհրաժեշտ խորության վրա (10-15սմ)
Ֆորս 1.5 Հ մտցնումը հողի մեջ կատարվում է կարտոֆիլի տնկող մեքենայով, անմիջապես սերմապալարների տնկման ժամանակ
Հատիկավորված պատրաստուկային ձևը`

Ֆորս 1.5 Հ մտցվում է հողի մեջ կարտոֆիլի սերմապալարների տնկման ժամանակ, այնուհետև հողի խոնավության ազդեցության շնորհիվ կատարվում է հատիկների դանդաղ լուծումը և պատ­րաս­տուկի ազդող նյութը դուրս է գալիս հատիկներից գոլորշու տեսքով` ստեղծելով շրջակայքում պաշտ­պանիչ գազային թաղանթ: Առաջացող գազը ակտիվորեն կապակցվում է հողային մաս­նիկ­նե­րի հետ:

Լարաթրթուրը, մոտենալով պատրաստուկի ազդեցության հողաշերտին, ընկնում է ազդող նյութի` տեֆ­լուտրինի գոլորշիների ներգործության տակ, անմիջապես խախտվում է վնասատուի նյար­դա­յին համակարգի աշխատանքը և մի քանի րոպեների ընթացքում կաթվածահարվում է:

Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

Կարտոֆիլ | Վնասատու` լարաթրթուրներ, հողաբնակ վնասատուներ | Ծախսի քանակ կգ/հա` 10-15 | Մշակման ժամանակ` հողի մեջ մտցնել տնկման ժամանակ /10-15սմ խորությամբ/ | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` -/1
Սոխ | Վնասատու` սոխի ճանճեր | Ծախսի քանակ կգ/հա` 10-15 | Մշակման ժամանակ` հողի մեջ մտցնել տնկման ժամանակ /10-15սմ խորությամբ/ | Սպասման ժամկետ (օր)/ մշակումների քանակ` -/1
Լրացում`

Ֆորս 1.5 Հ պատկանում է թունանյութերի միջազգային դասակարգ­ման երրորդ խմբին
պահպանել չոր պահեստում 0° C — +30° ջերմաստիճանի պայմաններում
պաշտպանական ազդեցության ժամանակահատվածը` մինչև 45 օր
Ֆորս 1.5 Հ պահպանության, տեղափոխման և կիրառման ժամանակ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Վերջին թարմացումը՝ 2026-03-10

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: