Պարարտանյութ, ԲԵՆԵՖԻՏ ՊԶ

Պարարտանյութ, ԲԵՆԵՖԻՏ ՊԶ

Պարարտանյութ, ԲԵՆԵՖԻՏ ՊԶ

Գինը նշված չէ

Հեռախոսահամար

Պատրաստուկային ձևը՝ Հեղուկ
Ներթափանցման եղանակը՝ Տերևային սնուցում
Կիրառման վայր՝ Բանջարանոց, Խաղողի այգիներ, Պտղատու այգիներ
Մշակաբույսերի տեսակը՝ Բանջարանոցային մշակաբույսեր (բաց և փակ գրունտ), Դեկորատիվ ծառեր և թփեր, Դեկորատիվ մշակաբույսեր (փակ գրունտ), Խաղողի վազ, Ծաղկային դեկորատիվ մշակաբույսեր, Պտղատու մշակաբույսեր
Արտադրող ֆիրման՝ Վալագրո Ս.Պ.Ա.
Երկիր՝ Իտալիա
Փաթեթավորում՝ 1 լ տարա
Ակտիվ բաղադրամասերը՝ Ընդհանուր ազոտ (N) 6,0%, օրգանական ազոտ (N) 3,0%, Urea (միզանյութ) ազոտ 3,0%, օրգանական ածխածին (C) 14%

ԲԵՆԵՖԻՏ ՊԶ հեղուկ կենսախթանիչ է՝ հումուսով հարուստ, որը նախատեսված է գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար, որպես սնուցող միջոց բանջարեղենային, պտղատու-հատապտղային մշակաբույսերի և խաղողի վազի համար, բոլոր տեսակի հողերում։

ԲողկԳազարԼոբիԼոլիկխաղողԾաղկակաղամբԿաղամբՈլոռՊղպեղՍխտորՍոխՍպիտակագլուխ կաղամբՎարունգ
Մանրամասներ
Առանձնահատկությունները`

Պարունակում է նուկլեոտիդներ, ամինաթթուներ և վիտամիններ, որոնք խթանում են բույսերի նյութափոխանակությունը, ֆիտոսինթեզը և բջիջների ընդլայնման գործընթացը:
Ավելացնում և ավելի միատեսակ է դարձնում պտուղների քաշն ու ձևը՝ որևէ ազդեցություն չթողելով պտղի որակական հատկանիշների և պահպանման ժամկետների վրա:
Պարարտացում ԲԵՆԵՖԻՏ ՊԶ-ով խորհուրդ է տրվում սկսել ծաղկման փուլից, որպեսզի բույսը ստանա բոլոր ակտիվ բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են բջիջների բաժանման արագացման համար, որը սկսվում է ծաղկման ավարտի պահից:
Ազդեցության շրջանակներ և կիրառման հանձնարարականներ

Մշակաբույս` Բանջարանոցային մշակաբույսեր (բաց և փակ գրունտ) | Ծախսի նորման` 2-3 լ/հա | Մշակումների ժամկետը` Տերևային սնուցում, վեգետացիայի ընթացքում՝ բողբոջման փուլում և այնուհետև 1-3 անգամ 7-10 օր ընդմիջումով (վերջին սնուցումը բերքահավաքից ոչ ուշ, քան 2 շաբաթ առաջ)։
Մշակաբույս` Պտղատու և խաղողի այգիներ | Ծախսի նորման` 3-4 լ/հա | Մշակումների ժամկետը` Տերևային սնուցում, վեգետացիայի ընթացքում, կիրառել 1-2 անգամ, 5-7 օրը մեկ՝ բողբոջման փուլում և պտուղների ձևավորումից հետո:
Մշակաբույս` Ծաղկային և դեկորատիվ մշակաբույսեր | Ծախսի նորման` 2-4 լ/հա | Մշակումների ժամկետը` Տերևային սնուցում, վեգետացիայի ընթացքում, կիրառել 1-2 անգամ, 5-7 օրը մեկ՝ բողբոջման փուլում և պտուղների ձևավորումից հետո:
Վերջին թարմացումը՝ 2026-03-20

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: