1. Հարթակի գործունեության շրջանակում հավաքված և մշակված անձնական տեղեկությունները

1.1. Սույն Գաղտնիության քաղաքականության (այսուհետ՝ Քաղաքականություն) շրջանակում «օգտատիրոջ անձնական տվյալները» նշանակում են.

1.1.1. անձնական տեղեկությունները, ներառյալ՝ օգտատիրոջ անձնական տվյալները, որոնք օգտատերը տրամադրում է իր մասին ինքնուրույն Vender.am կայքում (այսուհետ՝ Հարթակ) գրանցվելիս (օգտահաշիվ ստեղծելիս) կամ Հարթակի ծառայություններից օգտվելու ընթացքում: Այլ տեղեկություններ օգտատերը տրամադրում է իր հայեցողությամբ.

1.1.2 տվյալներ, որոնք ավտոմատ կերպով հաղորդվում են Հարթակին դրա օգտագործման ընթացքում օգտատիրոջ սարքում տեղադրված ծրագրակազմի օգնությամբ, ներառյալ՝ IP հասցեն, cookie-ներից տեղեկությունները (օգտատիրոջ զննարկիչը (browser) որոշելու և դրանից կախված ծառայություններ մատուցելու համար), օգտատիրոջ զննարկիչի մասին տեղեկությունները (կամ այլ ծրագրի, որի օգնությամբ մուտք է արվում Հարթակ), մուտքի ժամը, պահանջվող էջի հասցեն, օգտատիրոջ վարքը կայքում.

1.1.3 Օգտատիրոջ մասին այլ տեղեկություններ, որոնց հավաքումը և (կամ) տրամադրումը սահմանված է Հարթակի ծառայությունները կարգավորող փաստաթղթերում.

1.2. Գործող քաղաքականությունը կիրառելի է միայն Հարթակի ծառայությունների նկատմամբ: Հարթակի ադմինիստրացիան (ներառյալ՝ նրա բոլոր կառուցվածքային ստորաբաժանումները) չի վերահսկում և պատասխանատվություն չի կրում երրորդ կողմերի կայքերի համար, ուր օգտատերը կարող է մուտք գործել Հարթակին, այդ թվում՝ որոնման արդյունքներով հասանելի հղումների միջոցով: Նման կայքերում օգտատիրոջից կարող են հավաքվել կամ պահանջվել այլ անձնական տեղեկություններ, ինչպես նաև կարող են կատարվել այլ գործողություններ:

1.3 Մենք սովորաբար չենք ստուգում օգտատերերի տրամադրած անձնական տեղեկությունների հավաստիությունը և վերահսկողություն չենք իրականացնում նրանց գործունակության նկատմամբ: Այնուամենայնիվ, մենք հիմք ենք ընդունում այն, որ օգտատերը տրամադրում է հավաստի և բավարար անձնական տեղեկություններ գրանցման ձևաթղթում առաջադրված հարցերի վերաբերյալ և պահպանում է այդ տեղեկությունները թարմացված: Կեղծ տեղեկությունների տրամադրման հետևանքները սահմանված են Հարթակի՝ համացանցի Vender.am/terms-of-use/ հասցեում հրապարակված Օգտագործողի համաձայնագրով.

1.4 Բոլոր տեղեկությունները հավաքվում են մեր կողմից, ինչպես կան, և չեն փոխվում տվյալների հավաքման գործընթացում:


2. Տեղեկության հավաքման և մշակման նպատակները. ինչպե՞ս է այն օգտագործվելու ընկերության կողմից:

2.1 Մենք հավաքում և պահպանում ենք միայն այն անձնական տվյալները, որոնք անհրաժեշտ են Հարթակի ծառայությունների մատուցման (օգտատերերի հետ համաձայնագրերի և պայմանագրերի կատարման) համար:

2.2 Ձեր անձնական տվյալները մենք կարող ենք օգտագործել միայն հետևյալ նպատակների համար՝

2.2.1 անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, կայքի գաղտնաբառ՝ Vender.am Հարթակի օգտատիրոջը նույնականացնելու և Հարթակի անհատականացված ծառայություններ մատուցելու համար.

2.2.2 Vender.am-ում անունը, ազգանունը, ընկերության (մատակարարի) անվանումը, ռեկվիզիտները, կոնտակտային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցենները, ընկերության (մատակարարի) գտնվելու վայրի հասցեն ցուցադրելու համար.

2.2.3 օգտատիրոջ հետ կապ պահպանելու, այդ թվում՝ Հարթակի ծառայությունների օգտագործմանը և մատուցմանը, Հարթակի նոր հնարավորությունների և այլ նորությունների ծանուցմանը, ինչպես նաև օգտատիրոջից հարցումների և դիմումների մշակմանը վերաբերող ծանուցումների, հարցումների, տեղեկության ուղարկման համար.

2.2.4 Հարթակի ծառայությունների որակը բարելավելու, դրանց օգտագործման հարմարության, նոր Ծառայությունների մշակման համար.

2.2.5 անանուն տվյալների հիման վրա վիճակագրական և այլ հետազոտություններ անցկացնելու համար


3. Անձնական տվյալների տրամադրումն այլ ընկերություններին

3.1 Օգտատերերի անձնական տվյալները մենք չենք տրամադրում երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, որոնք օգտատերն ինքն է նշել՝ երրորդ անձանց կողմից նրան կոմերցիոն տեղեկություն տրամադրելու և իրեն հետաքրքրող հարցերին պատասխանելու համար:

3.3 Երրորդ կողմերը օգտատիրոջ տվյալները կարող են օգտագործել միայն այն դեպքում, եթե նրանք ծառայություններ են մատուցում մեզ կամ վաճառում են օգտատիրոջը հետաքրքրող ապրանքներ, և միայն այն տեղեկությունը, որն ուղղակիորեն անհրաժեշտ է ծառայության մատուցման (ապրանքների վաճառքի) համար:


4. Անձնական տեղեկությունների փոխում/ջնջում, գրանցումից հրաժարում

4.1 Օգտատերերը ցանկացած պահի կարող են փոխել/ջնջել անձնական տվյալները կամ հրաժարվել գրանցումից. դրա համար բավական է օգտագործել Հարթակում գտնվող Անձնական էջը:

4.2 Vender.am-ի որոշ հնարավորությունների աշխատանքը, որի համար պահանջվում է օգտատիրոջ մասին տեղեկություն, կարող է կասեցվել այդ տեղեկության փոխման/ջնջման պահից:


5. Հավաքված տեղեկության պաշտպանությունը

5.1 Մենք ձեռնարկում ենք բոլոր ողջամիտ նախազգուշական միջոցները տվյալների գաղտնիությունը պաշտպանելու համար: Բոլոր տվյալները, որոնք հավաքվում են, պահվում են առանց տվյալների մեկ կամ մի քանի պաշտպանված սերվերներում և չեն կարող հասանելի լինել մեր կորպորատիվ ցանցից դուրս: Օգտատերերի մասին տեղեկությունները հասանելի են ընկերության միայն այն աշխատակիցներին, որոնք պետք է կատարեն աշխատանքային այնպիսի գործառույթներ, որոնք պահանջում են օգտատերերի անձնական տվյալներին հասանելիություն: Օգտատերերի մասին տեղեկություններին հասանելիություն ունեցող բոլոր աշխատակիցները ստորագրել են օգտատերերի մասին տեղեկությունների չհրապարակման համաձայնագիր:


6. Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ

Մենք կարող ենք փոխել գաղտնիության քաղաքականության պայմանները: Այդ դեպքում այս էջում մենք կտեղադրենք փոփոխությունները: Խնդրում ենք պարբերաբար այս էջում վերանայել այդ պայմանները՝ տեղեկանալու համար, թե ինչպես է Vender.am-ը պաշտպանում օգտատերերի մասին տվյալները:


7. Կոնտակտային հասցե՝ հարցերի առաջացման դեպքում 

7.1 Ձեր տրամադրած տեղեկությունների հետ կապված հարցերի, ցանկությունների, բողոքների առաջացման դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] էլ. հասցեի միջոցով:


«Դիմարկ» ՍՊԸ

[email protected]

2022-03-12

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: