Ի՞նչ է Vender.am-ը
Vender.am-ը բիզնեսի համար առցանց հարթակ է՝ մի կողմից ընկերությունների համար ներկայացնելու իրենց կողմից արտադրվող կամ ներմուծվող ապրանքները՝ մեծածախ գնորդներ գտնելու նպատակով, մյուս կողմից՝ մեծածախ գնորդների համար գտնելու իրենց բիզնեսի համար անհրաժեշտ ապրանքների մատակարարներ։
Vender.am հարթակը հիմնադրվել է «Դիմարկ» ընկերության կողմից: Որպես կայքերի պատրաստման և առաջխաղացման մասնագիտացված թիմ, վստահ ենք, որ մեկ հարթակում հայկական և ներմուծված ապրանքների առկայությունը կհեշտացնի մատակարար-գնորդ փոխհարաբերությունները և կնվազեցնի մատակարար գտնելու հետ կապված ժամանակային և ֆինանսական ծախսերը:
Մենք հավատում ենք, որ Vender.am-ը կնպաստի նաև հայկական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և դրա նկատմամբ պահանջարկի մեծացմանը:
Ու՞մ համար է Vender.am-ը
Հայկական արտադրողների համար.
Ապրանքները ներկայացնելու հեշտ և անվճար միջոց է: Հնարավորություն է տալիս արտադրանքը շուկա ներկայացնել առանց հավելյալ ծախսերի՝ անվճար: Նաև արտադրության համար անհրաժեշտ հումքեր և նյութեր գտնելու հարմար միջոց է:
Ներմուծողների համար.
Ներմուծված ապրանքատեսականին մեծածախ գնորդներին (արտադրողներ, առևտրային կետեր) ներկայացնելու հարմար և անվճար տարբերակ է:
Առևտրային կետերի (խանութներ, սուպերմարկետներ և այլն) համար.
Մեկ հարթակում և առանց միջնորդների տեսնել իրենց համար անհրաժեշտ ապրանքները և գտնել լավագույն առաջարկները:
Անվճա՞ր է Vender.am-ից օգտվելը
Այո: Կայքում ապրանքների ինֆորմացիայի տեղադրումը, ինչպես նաև կայքի որոնման և դիտման բոլոր հնարավորություններից օգտվելն Անվճար է և այդպես է լինելու միշտ:
Ինչու՞ է անվճար Vender.am-ը
- Որպեսզի հարթակում ներկայացված լինեն ԲՈԼՈՐ արտադրողների ու ներմուծողների ապրանքները, որևէ բիզնեսի համար չլինի ֆինանսական խոչընդոտ Vender.am-ում տեղադրել իր ապրանքները:
- Որպեսզի b2b գնորդների համար ստեղծվեն ապրանքների համեմատման ամենալայն և ամբողջական հնարավորությունները:
Հետագայում հարթակում նախատեսվում են գովազդային վճարովի ծառայություններ, որոնք սակայն որևէ կերպ չեն անդրադառնա անվճար հնարավորությունների սահմանափակմանը:
Ինչպե՞ս է գործում Vender.am-ը
Պարզ քայլեր, որոնց միջոցով արտադրող կամ ներմուծող ընկերության ապրանքատեսականու համար ստեղծվում են վաճառքի և իրացման նոր ուղղություն:
- Գրանցում Vender.am-ում՝ https://vender.am/account/login/
- Ընկերության տվյալների լրացում
- Ապրանքների տեղադրում/հրապարակում (անվճար և անսահմանափակ)
- Հնարավոր հարցումներ գնորդներից (զանգ, առցանց նամակագրություն)
- Քննարկումներ գնման պայմանների վերաբերյալ
- Գործարք
Ո՞ր ոլորտի բիզնեսները կարող են տեղադրել ապրանքներ
Vender.am-ում ապրանքների ավելացումն իրականացվում է ըստ ոլորտների/կատեգորիաների:
Այս պահի դրությամբ ներառման ենթակա են՝
- Հումքեր, նյութեր (սննդային, արդյունաբերական)
- Գործիքներ, սարքեր, սարքավորումներ, տեխնիկա
- Մաքրող և հիգիենիկ նյութեր, միջոցներ
- Տարա, փաթեթավորում
- Շին. նյութեր, ապրանքներ, կոնստրուկցիաներ
Ոլորտների ցանկը գնալով ընդլայնվելու է. այն ընդգրկելու է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները:
Ես անհատ եմ, կարո՞ղ եմ կայքում ապրանքներ ներկայացնել
Այո, եթե միայն տեղադրվող ապրանքը կայքում նշված կատեգորիաներից մեկին է պատկանում և հանդիսանում եք այդ ապրանքի արտադրողը կամ ներմուծողը (չեք հանդիսանում վերավաճառող): Օրինակ, ունեք որևէ հումք կամ սարքավորում, որն անհրաժեշտ է որևէ ոլորտի բիզնեսի համար:
Ինչպե՞ս ավելացնել ապրանք Vender.am-ում
- Մուտք գործել / գրանցվել կայքում (կայքի վերնամասում առկա «Մուտք»-ի միջոցով),
- Սեղմել կայքի վերնամասում առկա «Ավելացնել» կոճակը,
- Ընտրել ապրանքի կատեգորիան,
- Վերբեռնել ապրանքի նկարը(ները) և լրացնել ապրանքի տվյալներն ըստ ներկայացվող դաշտերի, ներառյալ՝ անունը, նկարագիրը, գինը: Պարտադիր լրացման դաշտերն են միայն անվանումը և կատեգորիան:
Ի՞նչ կտա բիզնեսին ապրանքների տեղադրումը Vender.am-ում
- Ապրանքատեսականու օնլայն ցուցասրահ,
- Վաճառքի և իրացման նոր ուղղություն,
- Հասանելիություն նաև Google, Yandex որոնման համակարգերում,
Եվ այս ամենը՝ անվճար:
Ի՞նչ է տալիս Vender.am-ում անվճար գրանցումը
Կայքում ապրանքների մասին ողջ ինֆորմացիան հասանելի է առանց որևէ գրանցման:
Կայքում անվճար գրանցումը հնարավորություն է տալիս՝
- Տեղադրել կայքում ապրանքներ՝ որպես մատակարար (վաճառող), եթե հանդիսանում եք այդ ապրանքների արտադրողը կամ ներմուծողը,
- Մատակարարի հետ առցանց նամակագրության (օնլայն-չաթի) հնարավորություն՝ ողջ ինֆորմացիայի պահպանմամբ
- Նախընտրած ապրանքների ցանկի ձևավորում,
- Որոնման արդյունքի պահպանելու և այդ ցանկում նոր ապրանք հայտնվելու դեպքում էլ. փոստով ծանուցում:
Կա՞ն վճարովի ծառայություններ Vender.am-ում
Այս պահին կայքում չկա վճարովի ծառայություն: Հետագայում հարթակում նախատեսվում են գովազդային վճարովի ծառայություններ, որոնց մասին լրացուցիչ կնշենք: Հետագա որևէ վճարովի ծառայություն սակայն չի սահմանափակելու հարթակի անվճար հնարավորությունները:
Հնարավո՞ր է գնում կատարել Vender.am-ից
Ո՛չ, Vender.am-ի միջոցով հնարավոր չէ օնլայն գնումներ կատարել։ Կայքում գնորդների համար հնարավորություն է ստեղծված որոնել և գտնել իրենց հետաքրքրող ապրանքները՝ համեմատելով դրանց գները, նկարագրերը։ Ապրանքի գնման համար անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ մատակարարի հետ և քննարկել ձեռքբերման հետ կապված մանրամասները:
Դուք առաքու՞մ եք ապրանքներ
Ոչ: Vender.am-ը չի իրականացնում ապրանքների առաքում: Ապրանքների գնման և հնարավոր առաքման հարցերը պետք է քննարկել տվյալ ապրանքի մատակարարի հետ:
Ինչպե՞ս կապ հաստատել
Մեզ հետ կապ հաստատելու համար այցելեք Կապ էջը և լրացրեք «Կապ մեզ հետ» ֆորման:
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս՝ +374(60)676676
Կարող ե՞մ տեսնել իմ ապրանքների դիտումների վիճակագրությունը
Այո, Vender.am-ի անձնական էջում ընկերությունը կարող է տեսնել յուրաքանչյուր ապրանքի էջի վիճակագրությունը ըստ Google Analytics-ի:

Չե՞ք գտնում Ձեր հարցը

Նշե՛ք ձեր հարցը՝ լրացնելով ստորև նշված դաշտերը և ստացեք պատասխանը կարճ ժամկետում:

 

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: