Vender.am հարթակի ադմինիստրացիան (այսուհետ՝ Կատարող) իրեն իրավունք է վերապահում փոխել և ջնջել տեղեկությունների հրապարակման վերաբերյալ սույն Կանոնների առնվազն մեկ կանոնին չհամապատասխանող տեղեկությունը՝ առանց Հարթակի կողմից այն հրապարակած օգտատիրոջը նախազգուշացնելու կամ ծանուցելու:

Vender.am հարթակում տեղադրման ենթակա են՝

  • ՀՀ-ում գրանցված ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից արտադրված ապրանքների վերաբերյալ տեղեկություններ
  • ՀՀ-ում գրանցված ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից Հայաստան ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկություններ

Չի թույլատրվում տեղեկություն հրապարակել գործունեության ցանկացած ձև ծավալող միջնորդներից: Հարթակի կատալոգներում տեղեկության հրապարակումը հասանելի է միայն հայկական արտադրող ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ներմուծում իրականացնող ընկերությունների և անհատների համար (հետագայում՝ Մատակարար):


Մատակարարներ, որոնք չեն հրապարակվի կատալոգում և չեն ցուցադրվի Հարթակում որոնելիս

  1. Գործունեության ցանկացած ձև ծավալող միջնորդ ընկերությունները
  2. Հարթակում գրանցված ընկերությունները, որոնք կայքում չեն ավելացրել սեփական արտադրության գոնե մեկ ապրանք
  3. նիշերի անիմաստ հաջորդականություն կամ բանալի բառերի շարք կամ արտաքին կայքերի հղում պարունակող անվանում ունեցող ընկերությունները՝ պայմանով, որ նման անվանումը չի համապատասխանում ընկերության լրիվ անվանմանը՝ համաձայն հիմնադիր փաստաթղթերի
  4. հայտարարությունների տեքստում և վերնագրերում html կոդ օգտագործող, բառերի տառերի միջև բացատներով գրող, մեծատառերով մուտքագրված տեքստեր (բացառություն են հապավումները) հրապարակող ընկերությունները
  5. քերականական, կետադրական կամ շարահյուսական շատ սխալներ թույլ տվողները
  6. տրանսլիտով նկարագրությամբ
  7. SEO-ուղղվածությամբ նկարագրական տեքստերով (բանալի բառերի անիմաստ հավաքածու)։

Հարթակում հրապարակումն արգելված ապրանքների, ծառայությունների, գործունեության տեսակների և այլ տեղեկությունների ցանկ

Արգելվում է հրապարակել՝

  1. Տեղեկություններ այն ապրանքների մասին, որոնց տարածումն արգելված է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, ներառյալ՝ ներքոշարադրյալների՝ չսահմանափակվելով դրանցով՝ 
  • կեղծ ապրանքներ,
  • թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր և դրանց պրեկուրսորներ,
  • պայթուցիկ սարքեր և նյութեր,
  • հավաստագրման / լիցենզավորման ենթակա ապրանքներ և ծառայություններ անհրաժեշտ հավաստագրերի / լիցենզիաների բացակայության դեպքում։
  1. Առանց համապատասխան թույլտվությունների / լիցենզիաների / հավաստագրերի՝ հրապարակել տեղեկություններ պարտադիր հավաստագրման / լիցենզավորման ենթակա ապրանքների մասին (ներառյալ, բայց չսահմանափակվելով)՝
  • ծխախոտային արտադրանք և ծխելու պարագաներ,
  • դեղեր, բժշկական սարքավորումներ և բժշկական ծառայություններ,
  • ԿԱՀ-եր և սպորտային սնունդ,
  • մանկական սնունդ:

Նման ապրանքներ առաջարկող մատակարարը Հարթակի պահանջով պարտավոր է տրամադրել լիցենզիայի, պարտադիր հավաստագրման, պետական գրանցման առկայությունն ապացուցող փաստաթղթային տվյալներ:

  1. Ցանկացած տեղեկություն, որը կապված չէ տնտեսական գործունեություն ծավալելու հետ և չի առնչվում այս կամ այն ոլորտի ապրանքների արտադրության կամ ներմուծման հետ
  2. Հայհոյանքներ, անպարկեշտ և վիրավորական արտահայտություններ (պատկերներ), համեմատություններ և արտահայտություններ՝ կապված սեռի, ռասայի, ազգության, մասնագիտության, սոցիալական կարգավիճակի, տարիքի, կրոնական պատկանելության, պետական ​​խորհրդանիշների հետ
  3. Տեղեկություններ այլ օգտատերերի (իրավաբանական և ֆիզիկական անձինք-ձեռնարկատերեր) մասին, որոնք արդեն ներկայացված են հարթակում
  4. Տեղեկություններ, որոնք խախտում են երրորդ անձանց հեղինակային իրավունքները, արտոնագրային իրավունքը, առևտրային գաղտնիքը, պարունակում է կայքերի կամ առանձին էջերի պատճեններ, պատկերներ և տեքստեր, որոնք հրապարակված են համացանցում, և դրանց պատճենումն արգելված է բնօրինակի սեփականատերերի կողմից։

Հարթակում հրապարակվող տեղեկություններին/գովազդային նյութերին առնչվող լրացուցիչ պահանջներ

Ապրանքի նկարագրության կամ հայտարարության վերնագիրը և տեքստը պետք է գրված լինեն գրագետ հայերենով՝ առանց տառասխալների: Ընտրված բանալի բառերը և կատալոգի բաժինները պետք է համապատասխանեն հայտարարության թեմային:

Հայտարարության մեջ օգտագործվող URL-ն պետք է լինի գործող և համապատասխանի հայտարարության թեմային:

Մատակարարի կոնտակտային տվյալները պետք է նշվեն ճշգրիտ և առանց տառասխալների, իսկ հեռախոսով հնչեցված առաջարկը պետք է համապատասխանի հայտարարության տեքստին։

Մեծ թվով միանման հայտարարությունների ստեղծումը (նույն տեքստով, կայքով, բանալի արտահայտություններով) դիտարկվում է որպես սպամի փորձ։ Նման հայտարարությունները կմերժվեն ինչպես մոդերացիայի փուլում, այնպես էլ հրապարակումից ու հարթակի ծառայությունների գործարկումից հետո:

Մատակարարի կողմից տեղադրվող ապրանքի նկարը պետք է՝

  • համապատասխանի նկարի տեխնիկական պահանջներին (չափսեր, ֆայլի ձևաչափ և այլն), որոնք նշված են օգտատիրոջ վեբ ինտերֆեյսում,
  • պետք է լինի որակյալ և համապատասխանի ապրանքի անվանմանը։


«Դիմարկ» ՍՊԸ

[email protected]

2022-04-05

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: