ժամանակակակից թվային աշխարհում ապրանք առաջարկող ընկերությունների համար (արտադրողներ, ներմուծողներ) կատալոգ կայքերը և օնլայն առևտրային հարթակները դարձել են իրենց բիզնես-ռազմավարության անբաժան մասը:

Այս հարթակները հնարավորություն են տալիս ձեռք բերել բարձր տեսանելիություն, հաճախորդների արագ ներգրավում, այդ թվում՝ աշխարհի տարբեր կետերից և իհարկե վաճառքների աճ:

Կարելի է առանձնացնել օնլայն առևտրային հարթակների 2 տեսակ՝ b2c հարթակ, որտեղից հաճախորդը կարող է անմիջապես գնում կատարել (օր. Amazon, eBay, Wildberries, այլ ) և b2b հարթակ, որը հանդիսանում է անվճար կապող օղակ ապրանքների մատակարարների և մեծածախ գնորդների միջև (օր. Vender.am):

Նշված հարթակներում ճիշտ և արդյունավետ ներկայանալու համար գոյություն ունեն մի քանի պարզ կետեր, որոնց անհրաժեշտ է հետևել.

  • Ինֆորմացիա ընկերության վերաբերյալ. բիզնեսի մասին տեղեկատվությունը պետք է լինի մաքսիմալ պարզ և հստակ: Համոզվեք, որ մանրամասն ներկայացրել եք, թե ինչով է զբաղվում Ձեր ընկերությունը և ինչ ապրանքներ է ներկայացնում: էջում գրանցված կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ. հասցե) պետք է լինեն ստույգ են և կապ հաստատելու դեպքում հաճախորդները չպետք է բախվեն ավելորդ խնդիրների:
  • Յուրաքանչյուր ապրանքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն. անվանում, գին, նկարագիր, հատկանիշներ և իհարկե որակյալ նկարներ: Ցանկալի է տեղադրել այնպիսի նկարներ, որտեղ պարզ և առանց ավելորդությունների երևում է առաջարկվող ապրանքը: Պետք է հիշել, որ մարդիկ ամենահաճախը գնում կատարում են, եթե նկարը բարձրորակ է և գրավիչ:
  • Կարծիքներ ընկերության կամ ապրանքների մասին: Դրական կարծիքները օգնում են հաճախորդին ձեռք բերել վստահություն ընկերության և իր կողմից առաջարկվող ապրանքների նկատմամբ:
  • Ինֆորմացիայի պարբերաբար թարմացում. եթե ապրանքի գնի, առկայության, նկարագրի վերաբերյալ կա որևէ փոփոխություն, ապա անհրաժեշտ է շատ արագ թարմացնել նաև կայքում:

Ցանկալի է նաև ապրանքների մասին ինֆորմացիան ունենալ բազայի կամ գոնե ֆայլի տեսքով (օր. Excel): Այն հեշտացնում է ապրանքների տվյալների հետ աշխատանքը (փոփոխություններ, ավելացումներ) և հնարավորություն է տալիս վերոնշյալ կատալոգ կայքերում և օնլայն առևտրային հարթակներում ինֆորմացիան տեղադրել հնարավորինս հեշտ և արագ: Հիշեք, որ դուք ունեք մրցակիցներ, ուստի ձեր նպատակն է առանձնանալ և նշել, թե ինչու հաճախորդները պետք է ընտրեն հենց ձեզ:

Բաժանորդագրվել նորություններին

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: