ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ 5 ԽՈՐՀՈւՐԴ

Հումքի և արտադրության բաղադրիչների մատակարարման սահուն ընթացքի ապահովումը առավել քան կարևոր են դարձել մատակարարների հետ հարաբերությունների ձևավորման գործում: Մասնավորապես խոշոր ընկերություններում հարյուրավոր կոնտրագենտներ վճռորոշ դեր են խաղում ապրանքների գնման ընթացակարգում: Նման պայմաններում համագործակցության ամրապնդումը բավականին բարդ խնդիր կարող է դառնալ։ Ահա հինգ հիմնական խորհուրդ, որոնք կօգնեն մատակարարների հետ գործարքների և երկարատև հարաբերությունների ձևավորման գործում:

Կնքե՛ք երկարաժամկետ պայմանագրեր

Շատ ձեռնարկություններ իրենց մատակարարների հետ աշխատում են երկարաժամկետ պայմանագրերով, որոնց տևողությունը կարող է լինել մինչև 5 տարի: Երկարաժամկետ պայմանագրերը ամրապնդում են հարաբերությունները մատակարարների հետ և ապահովում են անխափան մատակարարում նույնիսկ արտաքին ամենադժվար պայմաններում: Երկարաժամկետ պայմանագրերի կնքումը հնարավորություններ է ընձեռում արտադրանքի նորարարության և կայունության համար, որոնք կարևոր գործոններ են նույնիսկ անկայուն ժամանակներում:

Ստեղծե՛ք կատարողականի ցուցանիշների գնահատման համակարգ

Տնտեսական պայմանների կտրուկ փոփոխության ժամանակաշրջանում մատակարարները պետք է օբյեկտիվորեն գնահատվեն՝ ըստ վերջիններիս ֆինանասական և գործառական ներուժի, ինչպիսիք են առաքման ժամանակացույցի կատարումը և արտադրանքի որակի ապահովումը: Սահմանեք գործառույթների կատարման հստակ ակնկալիքներ և կանոնավոր կերպով վերահսկեք, թե ինչպես է յուրաքանչյուր գործընկեր համապատասխանում դրանց: Եթե ​​այդ թվերը ցածր են ընդունելի մակարդակից, ապա այդ մասին տեղեկացրեք մատակարարին, որպեսզի վերջինս հասկանա, թե ինչ է պետք դիտարկել և ինչը պետք է բարելավվի:

Ուշադիր ուսումնասիրե՛ք պայմանագրերի պայմանները

Պայմանագրի լավ կշռադատված ձևակերպումը ձեզ օգտակար կլինի ռիսկերի խափանման գործում: Փորձե՛ք ձեր պայմանագրում ներառել «առաջնահերթ առաքումների» կետ՝ ապահովելու բիզնեսի շարունակականությունը: Պայմանագրում ավելացրե՛ք կետեր, որոնք նախատեսում են տույժեր մատակարարումների խափանման կամ գաղտնիության խախտման համար, ինչպես նաև վնասների փոխհատուցման դրույթներ: Մատակարարների հետ միասին հաշվի առեք պայմանագրի պայմանները և անկանխատեսելի հանգամանքների առաջացման դեպքում այն ​​փոխելու հնարավորությունը:

Պարբերաբար վերանայե՛ք մատակարարների բազան

Մատակարարումը կշարունակի մնալ խոցելի կետ, քանի որ տեղի են ունենում աշխարհաքաղաքական ցնցումներ, համաճարակներ, բնական աղետներ և այլ ֆորս մաժորային իրադարձություններ: Գնորդները պետք է կանոնավոր և մեթոդաբար գնահատեն իրենց մատակարարների բազան՝ հիմնվելով բիզնես առաջնահերթությունների վրա: Մատակարարների սպասարկման ժամկետները պետք է գնահատվեն՝ համարժեք ժամանակ տրամադրելով և՛ պլանավորմանը, և՛ ակտիվացմանը: Ամփոփելով, հարկ է նշել, որ հնարավոր ձախողման ռիսկերի պայմաններում նպատակային է մտածել ռեզերվների ստեղծման մասին: Գույքագրման միջոցով ընկերությունները կարող են ավելի հեշտությամբ արձագանքել ճգնաժամերին և ռազմավարություն մշակել մատակարարների հետ փոխգործակցության վերաբերյալ:

Վերաբերվե՛ք մատակարարներին որպես գործընկերների

Հանդիպե՛ք մատակարարների հետ, կազմակերպեք մտագրոհներ՝ նոր գաղափարների հանգելու համար: Մատակարարները կօգնեն ձեզ բարելավել արդյունավետությունը և նվազեցնել ծախսերը: Օրինակ, շինարարական կապալառուները հաճախ ասում են իրենց հաճախորդներին, թե ինչպես նվազեցնել ծախսերը՝ օգտագործելով այլընտրանքային նյութեր կամ առաջարկելով դիզայներական այլընտրանքային լուծումներ:

Միասին աշխատելով՝ ընկերությունները և նրանց մատակարարները կարող են գտնել բիզնեսի զարգացման հնարավորություններ՝ խելամիտ ֆինանսական մոտեցմամբ:

Բաժանորդագրվել նորություններին

Մուտք

Գրանցվել

Վերականգնել գաղտնաբառը

Խնդրում ենք մուտքագրել ձեր մուտքանունը կամ էլ. փոստի հասցեն, ձեր էլ. փոստին կստանաք նոր գաղտնաբառ ստեղծելու հղում: